AM
26 Ապրիլ 2004 - 18:59 AMT

ԱՄՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ն ողջունում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիր ստորագրելու Հայաստանի մտադրությունը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդը: Նրա խոսքերով, դա կնպաստի ՆԱՏՕ-ի անդամների հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հիմունքների վրա: Վոլդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն, նախկինի պես, չի պատրաստվում ռազմակայաններ տեղադրել Հարավային Կովկասի երկրներում: