Ֆրանսիան պատրաստ է ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին ապրիլի 26-ին Փարիզում կայացած Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը: Ֆրանսիան ծայրաստիճան կարեւոր է համարում, որպեսզի այդ խնդրի լուծումը գտնվի հենց բանակցությունների արդյունքում, նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը: Նա նաեւ հայտնել է, որ Ժակ Շիրակը Հայաստանի նախագահին կոչ է արել «հաշտեցման եւ երկխոսության» հասնել ընդդիմության հետ:





