Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում է Բաքվում: Բաքվի աղբյուրների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մախմուդ Մամեդկուլիեւը հայտարարել է, որ «հայկական կողմը որեւէ կերպ չի պատճառաբանել իր մերժումը»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը մասնակցել էր նման համաժողովի Բաքվում:





