AM
30 Ապրիլ 2004 - 13:39 AMT

ԵԱՀԿ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը «խոր մտահոգություն» է հայտնել Հայաստանում բռնության հաճախակի դարձած դրսեւորումների, մեղավորներին պատժելու գործում «առաջընթացի տագնապալի բացակայության» եւ հայ հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի առկայության կապակցությամբ: Գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի` ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին հասցեագրված նամակում մասնավորապես նշված են պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի վրա վերջերս կատարված հարձակուման փաստերը: ԵԱՀԿ ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ այս միջադեպերի, ինչպես նաեւ ապրիլի 5-ին եւ 13-ին տեղի ունեցած հանրահավաքների ընթացքում լրագրողների վրա իրականացված հարձակումների առնչությամբ տարվող հետաքննություններն առաջընթաց չեն գրանցել եւ դրանք իրագործած անձանցից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: