AM
30 Ապրիլ 2004 - 19:08 AMT

«ԻՏԵՌԱՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԳԱԶՊՐՈՄ»-ԻՆ ԳՆԵԼ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ

«Իտեռա» նավթի եւ գազի ընկերությունների միջազգային խումբը առաջարկում է «Գազպրոմ»-ին գնել «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության իր մասնաբաժինը: Ինչպես ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթին տեղեկացրել է աղբյուրը «Գազպրոմ»-ում, «նրանք այժմ քննարկում են այդ առաջարկության շահավետությունը»: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ»-ի հիմնական բաժնետերերն են` Հայաստանի էներգետիկայի նախարարությունը եւ ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը, որոնց պատկանում է բաժնետոմսերի 45-ական տոկոսը: Բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է «Իտեռա»-ին: Վերջինիս մասնաբաժնի ձեռքբերման դեպքում «Գազպրոմ»-ը կստանա «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: