AM
20 Ապրիլ 2012 - 13:18 AMT

Ֆրանսիայի շուրջ 400 քաղաքացի Հայաստանում կմասնակցի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

Հայաստանում ապրող Ֆրանսիայի ավելի քան 400 քաղաքացի կմասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով, այժմ Հայաստանում ապրում է Ֆրանսիայի մոտ 500 քաղաքացի:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա այս կիրակի` ապրիլի 22-ին: