AM
3 Մայիս 2004 - 14:34 AMT

ԸՍՏ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՎԹ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ

Ադրբեջանում նավթ չկա եւ չի լինի, օրերս հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: Նրա խոսքերով, «այդ առումով Ուկրաինան պիտի առաջնորդվի առողջ տնտեսական շահերով, այլ ոչ թե մասնակցի արեւմտյան աշխարհի քաղաքական խաղերին»: Նշենք, որ դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից, Բաքվում տվյալ հայտարարությունը բացասաբար է ընդունվել: