AM
3 Մայիս 2004 - 17:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ

Մայիսի 1-ից դադարեցվել է հայկական էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան: Ինչպես հաղորդում է «Կովկաս Պրես» գործակալությունը վկայակոչելով Հայաստանի Միջազգային էներգետիկ կորպորացիայի (ՄԷԿ) մամլո ծառայությունը, որոշումն այդ մասին ընդունվել է վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության ղեկավարության հետ համատեղ, քանի որ ներկայումս Վրաստանը կարող է ապահովել Թբիլիսիի էներգամատակարարումը: