AM
24 Ապրիլ 2012 - 06:13 AMT

«Առավոտ». ՀԱԿ-ը նմանակում է «Ժառանգության» կարգախոսը

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե «Ժառանգությունը» հստակ ծրագիր ունի և դրա իրականացման ուղղությամբ առաջ է շարժվում` փորձելով ձեռնպահ մնալ քաղակական այլ ուժերի կողմից իրեն ուղղված ցեխարձակումները մեկնաբանելուց: Այդուհանդերձ, նա նաև նկատել է, թե «Ժառնգությանը» քննադատող ՀԱԿ-ը հիմա էլ իրենց կարգախոսն է նմանակում և «գալիս ենք»-ի մոտիվներով հայտարարություններ է հնչեցնում: