AM
24 Ապրիլ 2012 - 06:56 AMT

«Հայկական ժամանակ». Փաշինյանը դիմել է ԸԸՀ` Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը երեկ դիմել են թիվ 7 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` մեկ այլ թեկնածուի` Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով:

Ըստ գործող օրենքով նախատեսված ընթացակարգերի` ԸԸՀ-ն նման որոշում պետք է ոչ թե ինքը կայացնի, այլ համապատասխան հայցադիմումով դիմի դատարան: «Փաշինյանի թիմի առաջադրած պահանջի համար հիմք են հանդիսացել մի քանի ապացուցված և ըստ էության հանրահայտ փաստեր»,-նշում է թերթը: