AM
6 Մայիս 2004 - 18:33 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել 1-2 տարվա ընթացքում: Նման կարծիք է այսօր Երեւանում հայտնել լրագրողներին Լեռնային Ղարբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Սակայն, նրա խոսքերով, հարցի լուծումը, որոշակի ռիսկի հետ է կապված, քանի որ անհնար է ամեն ինչի հասնել բանակցությունների սեղանի շուրջ: Դա հասկանում է նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը, որը, իր կարծիքով` այսօր, պատրաստ չէ իր վրա նման պատասխանատվություն վերցնել, ասել է ԼՂՀ ղեկավարը: «Հնարավոր է, նրանց պակասում է քաղաքական կշիռը, կամ կան այլ պատճառներ: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ Ադրբեջանի նոր ղեկավարը պատրաստ չէ դիմել ռիսկի եւ կարգավորել խնդիրը»,- հայտարարել է Արկադի Ղուկասյանը: