«Սա մի օր է, երբ բոլորս մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված: Սա նաև հավաքական երդման արարողություն է, որ մենք պարտավոր ենք շարունակելու այն լույսը, որը իրենք մեզ վրա սփռեցին ընկնելով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո). «Նրանք իսկապես ընկան, որպեսզի մենք ծնվենք և հասկանանք, որ մենք հարատևելու խորհուրդ ունենք մեր գենետիկայի մեջ: Ես կարծում եմ, որ ամբողջ տարվա ընթացքում յուրաքանչյուրիս օրակարգում այս հարցն է՝ մեր ինքնությունը, մեր արժեքային համակարգը պահելու հարցը, բայց այսօր մենք արդեն միասին ենք այդ աղոթքը բարձրացնում: Հենց դրանով է նշանավորվում այս օրը»:
Նա նշեց, որ սա սգալու օր չէ. «Կարևորը՝ մենք կարողանանք հասկանալ և հասկացնել մեր երեխաներին, որ պարտավոր ենք շարունակելու և ներկայանալու ողջ համաշխարհային հասարակության մեջ իբրև այնպիսի ազգ, որը նախընտրեց նահատակությունը ազգափոխությանը, ստրուկ ու դավանափոխ լինելուն»:





