AM
24 Ապրիլ 2012 - 11:34 AMT

Լևոն Զուրաբյան. Ցեղասպանության ճանաչման գործընթացում հայերը իրենց մեջ կարողացել են հաղթահարել զոհի հոգեբանությունը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Ծիծեռնակաբերդ կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևոր է համարում այն, որ հայերը իրենց մեջ կարողացել են հաղթահարել զոհի հոգեբանությունը:

«Դարեր շարունակ հայ ժողովուրդը պատերազմում հաղթանակ չէր տարել, միշտ պարտվել ու կեղեքվել էր, և դա գագաթնակետին հասավ 1915 թվականին: 1988 թվականի Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել այդ հոգեբանությունը: Մեզ նորից զգալ պետականություն ունեցող ազգ, և ես դա համարում եմ այս տարիների մեր ամենամեծ նվաճումը»,- անկեղծացել է նա: