AM
10 Մայիս 2004 - 13:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱ

Հայաստանի կառավարության պատվիրակությունը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ մայիսի 10-ին պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի, վարչապետ Վիկտոր Յանուկովիչի, խորհրդարանի նախագահ Վլադիմիր Լիտվինովի եւ արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ: Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի նաեւ այդ օրերին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կողմերը կքննարկեն առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման խնդիրները: