Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունից, այցը տեղի է ունենում Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հրավերով: Իր լիբանանյան գործընկերոջ հետ հանդիպումից զատ Հայաստանի ղեկավարը կհանդիպի նաեւ երկրի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի եւ փոխվարչապետ Իսսամ Ֆարեսի հետ: Ռ.Քոչարյանը կհանդիպի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Լիբանանի այլ բարձաստիճան հայ հոգեւորականների հետ: Նախատեսված են հանդիպումներ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:





