ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 25-ին` ժամը 17:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` ճանապարհին, հայտնաբերվել է ընկած քաղաքացի: PanARMENIAN.Net-ին նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կամրջից իրեն ցած է նետել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ 1995թ-ին ծնված Ա. Մհոյանը, ով տեղում մահացել է:





