AM
26 Ապրիլ 2012 - 12:03 AMT

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունն» ընտրարշավի համար արտերկրից գումարներ չի ստանում

«Ժառանգության» համար առաջնային խնդիր է քաղաքացիական հասարակության ստեղծումը, միջին խավի զարգացումը Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Խոսելով այն լուրերի մասին, ըստ որոնց «Ժառանգությունը» արտերկրից գումարաներ է ստանում իր ընտրարշավի համար` թեկնածուն նշեց, որ իրենք դրսից որևէ աջակցություն չեն ստացել և ընտրարշավի ընթացքում ծախսում են միայն իրենց կուսակցությանը վստահող քաղաքացիների գումարները. «Եթե մենք դրսից գումարներ ստանայինք, դա ակնհայտ կլիներ, ինչպես այն ժամանակ, երբ իշխանությունը հսկայական գումարներ էր ստանում դրսից, բոլորի համար դա պարզ էր»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ ընտրություններից հետո հնարավոր կոալիցիայի մեջ մտնելը կախված է այն բանից, թե ինչ որակով ու ինչքան թափանցիկ կանցնեն ընտրությունները: