Հայաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է նախաքննությունը «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության ապրիլի 5-ին կազմակերպած հանրահավաքում լրագրողների նկատմամբ կատարված հարձակումների փաստերով: Ինչպես հաղորդել են գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, տվյալ գործով Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկու կասկածյալների: Նրանք են` Երեւանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող (1965թ.ծ.) Աշոտ Ավետիսյանը «Բանգլադեշցի Գրո» մականունով եւ Արտաշատ քաղաքի բնակիչ, նույնպես գործազուրկ (1957թ.ծ) Հրայր Հարությունյանը: Աղբյուրի համաձայն` երկուսն էլ խոստովանել են կատարած արարքը եւ ցուցմունք են տվել: Նախաքննությունը շարունակվում է:





