Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանական «Ազալ» պետական ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որի ուղեւորների թվում են եղել Ադրբեջանի մի շարք հայտնի գործիչներ: Բաքվի «Էխո» թերթի տեղեկացմամբ` ձերբակալության պատճառը` ադրբեջանական կողմի 3 միլիոն դոլարանոց պարտքն է Թուրքիային: Թուրքական կողմը հայտարարել է, որ պարտքը տոկոսների շնորհիվ հասել է 9 միլիոն դոլարի: Մինչդեռ, Թուրքիայում Ադրբեջանի հյուպատոս Իբրահիմ Նաբիօղլուն հայտնել է, որ միջադեպը լուծվել:





