AM
15 Մայիս 2004 - 14:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Լոնդոնի հակամարտությունների եւ պետշինարարության տեղեկատվական ցանցի (LINKS) հովանու ներքո կայանալիք Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության հերթական նիստը նվիրված կլինի Հարավային Կովկասի երկրների եվրոպական կառույցներին ինտեգրման թեմային: Ինչպես հայտնել են Ազգային Ժողովի մամլո ծառայությունում, մայիսի 15-18-ին կայանալիք համաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել, ապա Սթրասբուրգ կայցելի ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: