AM
15 Մայիս 2004 - 15:30 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մայիսի 21-ին Երեւանում` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի նախագահությամբ: Ինչպես հաղորդել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունում, օրակարգում ընդգրկված է ավելի քան 20 հարց, որոնք վերաբերվում են Համագործակցության երկրների հետագա ինտեգրմանը ռազմական ոլորտում: Ինչպես նշել են ՀՀ մամլո ծառայությունում, դեռեւս հայտնի չէ, կմասնակցի արդյոք երեւանյան նիստին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սաֆար Աբիեւը: