AM
17 Մայիս 2004 - 15:40 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Եվրոպայի Խորհրդի ղեկավարությունը հադես է գալիս «հայկական ընդդիմության` փողոցներից խորհրդարան վերադառնալու» օգտին: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, որը նախորդ շաբաթ հանդիպել էր ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի հետ: Վ.Օսկանյանի խոսքերով, այս հարցում Եվրախորհրդի ղեկավարությունն երկու կարծիք չունի: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ ԵԽ-ում ճիշտ չի ներկայացվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հարցի էությունը: Այնուամենայնիվ, ասել է նա, պաշտոնական Երեւանը պատասխանատվությամբ է վերաբերվում Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւին: