Ընթացիկ տարվա հունիսի սկզբին պատրաստվում է Երեւան այցելել ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» վարչության նախագահ Անատոլի Չուբայսը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: Նախատեսվում է, որ Ա.Չուբայսը բանակցություններ կանցկացնի երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կծանոթանա ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության հավատարմագրային կառավարությանը հանձնված էներգետիկ օբեյկտներում տիրող իրավիճակին: Նախատեսված է նաեւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ղեկավարի այցը Բաքու` որի նպատակը Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարների քննարկումն է:





