AM
24 Մայիս 2004 - 14:30 AMT

ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Վադիմ Գուստովն առաջարկել Է Հայաստանի տնօրինությանը հանձնել չգործող Անդրկովկասի երկաթգծի աբխազական հատվածը: Գուստովը նպատակահարմար է գտնում երկաթուղու այդ հատվածը Հայաստանի կառավարմանը հանձնել 20 տարի ժամկետով, ԱՊՀ-ի խաղաղարար ուժերի հսկողությամբ, տեղեկացնում Է «Կովկասպրես» գործակալությունը: Նրա տվյալներով, Հայաստանն ու Վրաստանը տարեկան 30 միլիոն դոլար են կորցնում Աբխազական տարանցիկ միջանցքի փակ լինելու պատճառով: