AM
25 Մայիս 2004 - 17:50 AMT

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Ընդդիմությանը չի մտահոգում պատգամավորական մանդատներից զրկվելու հեռանկարը: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանն այսօր հայտնել է «Արդարություն» խորհրդարանական խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը` մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ եթե ընդդիմադիր պատգամավորները շարունակեն բոյկոտել խորհրդարանի աշխատանքը, կարող է հարց առաջանալ նրանց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառելու մասին: Գրիգոր Հարությունյանի խոսքերով` ընդդիմությանը պատգավորական մանդատներից հնարավոր զրկումն «իշխող կոալիցիայի գործն է»: Միեւնույն ժամանակ, հայտարարել է նա, «նման քայլը չի փրկի կոալիցիային եւ միայն կարագացնի իշխանությունների վախճանի գործընթացը»: