AM
26 Մայիս 2004 - 13:38 AMT

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Երկու տարվա ընթացքում Վրաստանը կունենա ամենամարտունակ բանակը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով` երկրի ղեկավարությունը կանգնած է ընտրության առջեւ` «կամ ողջ գումարը ծախսել սոցիալական պարտքերի մարման վրա, կամ ամրապնդել բանակը»: «Վրաստանին պետք թե մեկը, թե մյուսը. պետք են եւ ճանապարհներ, եւ էներգետիկա, սակայն բանակը մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է», – ասել է Մ.Սահակաշվիլին: Նրա խոսքերով` ներկայումս վրացական բանակն ունի 100 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 20 ուղղաթիռ եւ 7 մարտական ինքնաթիռ: Մինչեւ տարեվերջ մեր ունեցած սպառազինությունը կհամալրվի, ասել է Վրաստանի նախագահը: