AM
27 Մայիս 2004 - 17:36 AMT

ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Աբխազիան իր տարածքով անցնող երկաթուղին կառավարելու որեւէ խնդիր չունի: Այդ մասն հայտարարել է Վրաստանի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Դավիթ Բաքրաձեն` մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Վադիմ Գուստովի վերջերս արված առաջարկը` Անդրկովկասի երկաթուղու չգործող աբխազական հատվածի կառավարումը Հայաստանին հանձնելու վերաբերյալ: «Երկաթուղու գործարկումն առանձին խնդիր չէ: Դա աբխազական հակամարտության կարգավորման բաղկացուցիչ մասն է եւ կարող է լուծվել միայն վրացի փախստականների Աբխազիա վերադառնալուն զուգահեռ»,- ասել է Բաքրաձեն: