AM
6 Մայիս 2012 - 17:08 AMT

Նախընտրական քարոզչության վրա ամենաշատը ծախսել է ՀՀԿ-ն`78 մլն դրամ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրիլի 26-ի դրությամբ կուսակցությունները ծախսել են. «Բարգավաճ Հայաստանը»`53 մլն դրամ, «Ժառանգությունը»` 66 մլն, ՀԱԿ-ը` 10 մլն, «Դաշնակցությունը» `40 մլն, «Դեմոկրատական» կուսակցությունը` 305 հազար դրամ, «Կոմունիստական» կուսակցությունը` 1 մլն դրամ, ՀՀԿ-ն 78 մլն, իսկ «Միավորված հայերը»` 992 հազար դրամ»:

«Համապարփակ տեղեկատվություն առայժմ մենք չունենք, այն կներկայացնենք մայիսի 10-ից հետո: Այդ ժամանակ են ներկայացվելու տեղեկանքները: Արժե նշել, որ մինչ այս պահը ԿԸՀ-ն ֆինանսական քարոզչության առումով դիմում – բողոք չի ստացել»,- նշեց նա: