AM
31 Մայիս 2004 - 13:14 AMT

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԾՏՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 23-րդ պլենար նիստը տեղի կունենա հունիսի 1-3 Սանքտ Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, քննարկման առարկա կդառնա ՍԾՏՀ ԽՎ եւ ազգային խորհրդարանների դերը Սեւծովյան երկրների միջտարածաշրջանային զարգացման գործում: Բացի այդ, կքննարկվեն Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական, իրավական, բնապահպանական, առեւտրային եւ սոցիալական խնդիրները: Հիշեցնենք, որ ՍԾՏՀ ԽՎ կազմում ընդգրկված են` Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան: