Հայաստանի ռազմական ղեկավարության ծրագրերը Իրաք հայ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ չեն փոփոխվել: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, այժմ շարունակվում է այդ ակցիայի նախապատրաստական շրջանը: Շուրջ 50 հայ խաղաղապահների մեկնումը Իրաք ծրագրվում է 2004 թվականին` դա կլինի տրանսպորտային դասակը, բժիշկներ եւ սակրավորներ:





