AM
31 Մայիս 2004 - 18:48 AMT

ԱՄՀ-Ն ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾՈՎ

Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) Խորհրդի վերջերս Վաշինգտոնում կայացած նիստում բարձր է գնահատվել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Մաքհյուն նշել է, որ ներկայումս քննարկման փուլում է ԱՄՀ նոր ծրագիրը Հայաստանի գծով: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առաջիկա ծրագրերում առավել մեծ ուշադրություն հատկացնել մարզերին եւ մարզային խնդիրներին: