Հայաստանի մաքսային աշխատողները հայտնաբերել են Ռուսաստանից կեղծ փաստաթղթերով ներկրված 100 հազար դոլար գումարի մաքսանենգային ավտոմասերի եւ շարժիչի յուղի խմբաքանակ: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Էդուարդ Սանասարյանը: Նրա խոսքերով` «Մերկուրի A» համատեղ ձեռնարկության կողմից մատակարարված ավելի քան 30 տոննա կազմող բեռը հարկերից խուսափելու նպատակով փորձել են անցկացնել մաքսային ստուգումից խույս տալով: Տվյալ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ինչպես նշել է Է.Մանասարյանը, ամբողջությամբ վերցրած ընթացիկ տարում մաքսային աշխատակիցները բացահայտել են մաքսային կանոնների խախտման 73 դեպք, որոնց առնչությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Առգրավվել է մաքսանենգ ապրանքներ շուրջ 363 հազար դոլար գումարի չափով:





