AM
8 Մայիս 2012 - 06:34 AMT

«Ժողովուրդ». ՀԱԿ վստահված անձը ժամերով սպասել է արձանագրությունների քաղվածքին

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ Դավիթաշենի 5/13 ընտրատեղամասւ հանձնաժողովի անդամ, 172 համարի մսուր-մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Գասպարյանն արհամարական ձևով վերցրել է ՀԱԿ-ի օգտին քվեարկած թերթիկները, նետել սեղանին և ասել. «Ոչինչ, մի կերպ բռնե՛ք, մի՛ զզվեք»: Իսկ երբ ՀԱԿ-ի վստահված անձը քվեաթերթիկների հաշվարկից հետո պահանջել է իրեն տալ արձանագրությունների քաղվածքը, հանձնաժողովի նախագահ Անժելա Գրիգորյանն ասել է, թե նախ սեղաններն ու աթոռները բարձրացնեն 3-րդ հարկ, նոր կստանան քաղվածքը: Ու այդպես էլ Արա Արզումանյանը մինչև գիշերվա 3-ը չի ստացել քաղվածքը: