AM
3 Հունիս 2004 - 13:58 AMT

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

Իրանը եւ Ադրբեջանը քննարկում են Իրանի տարածքով Բաքվի եւ Նախիջեւանի միջեւ ուղեւորային ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման հարցը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, Բաքվում լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը: Նրա խոսքերով, ներկայումս երկու երկրների փորձագետները քննարկում են ճանապարհային գանձումների, փաստաթղթերի ստուգման կարգի եւ մաքսային վերահսկման կոնկրետ հարցեր: Նշենք, որ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությունը Բաքվի եւ Նախիջեւնի միջեւ խափանվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում: