AM
7 Հունիս 2004 - 14:09 AMT

ԵԱՀԿ ԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՕԳՏԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ներգրավել հակամարտող կողմերի խորհրդարանականներին: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, որը օրերս գտնվում էր Լեռնային Ղարաբաղում ճանաչողական այցով: «Իմ աշխատանքային փորձը տարբեր հակամարտության գոտիներում, մասնավորապես, Բալկաններում, ցույց է տվել, որ խորհրդարանները հսկայական ներուժ ունեն հակամարտությունները հանգուցալուծելու համար եւ կարող են էական դեր խաղալ այդ հարցում»,- ասել է շվեդ պատգամավորը: Նա հույս է հայտնել, որ հանդիպումները Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, խորհրդարանականների եւ հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Շուշիյում փախստականների հետ թույլ կտան նրան ավելի համապարփակ պատկերացում կազմել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Լենմարկերը նշել է, որ այցի արդյունքում նա կնախապատրաստի զեկույց, որը կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ-ում: