AM
7 Հունիս 2004 - 14:51 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՉԻ ԱՐՏՈՆԵԼ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) հայտը հունիսի 7-ին Հայաստանի գործող իշխանությունների աջակցության հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Իրենց որոշումը մայրաքաղաքի իշխանությունները բացատրել են նման միջոցառումների անցկացման աննպատակահարմարությամբ, որոնք «որպես կանոն բացասաբար են անդրադառնում քաղաքի կենսագործունեության վրա»: ՀԱԿ-ի ղեկավարությունը մտդիր է կրկին անգամ դիմել քաղաքապետարան հանրահավաքը արտոնելու թույլտվություն ստանալու նպատակով: