«168 ժամ»-ը գրում է, որ պատասխանելով այն հարցին, թե կողմ են արդյոք իր կուսակիցները ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությանը` Արամ Սարգսյանն ասել է, որ իր «շփված շրջանակներում մեշամացամբ կողմ են առանձին, ինքնուրույն ճանապարհով գնալուն»:
Անցած շաբաթ ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից` միաժամանակ չբացառելով նաև ՀԱԿ-ից դուրս գալու հնարավորությունը: Սարգսյանը նաև անդրադարձել է 2013-ի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանն, ասելով, որ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում կառաջադրի «միայն մի դեպքում` եթե հասարակության համախմբման, հասարակությանը փողոց բերելու, միասնական հանդես գալու միակ տարբերակը կադառնա իմ մասնակցությունը»:





