Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ երկօրյա աշխատանքային այցով: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, այսօր, հունիսի 14-ին նախարարը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Պետդեպարտամենտում, որոնց ընթացքում կքքնարկվեն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային բնույթի հարցեր: Վ.Օսկանյանը հանդիպումներ կունենա նաեւ ազգային անվտանգության գծով ներկայացուցիչների, կոնգրեսականների եւ սենատորների հետ: Օսկանյանը հանդես կգա Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:





