Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հատկացրել է 23-րդ դեցիմետրային հեռուստակապուղին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությանը` Երեւանի տարածքում ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի վերահեռարձակման համար: Դա հնարավոր է դարձել հայ-ռուսական միջպետական պայմանագրի շնորհիվ: Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ հաճախականության վրա հեռարձակվում էր ռուսաստանյան «ՆՏՎ» հեռուստաալիքը:





