«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի անդամները երեկ ականատես են եղել, թե ինչպես են խորհրդարանի բակում մեքենայի մեջ տեղադրում գրասենյակային բավականին թանկարժեք կահույք։
«Թե որ` այլևս նախկին պատգամավորին էր պատկանում այդ գույքը, չկարողացանք ճշտել։ Համենայն դեպս այս օրերին որոշ պատգամավորներ, որոնք նոր խորհդարանում չեն լինելու, արդեն հավաքում են իրեց իրերը։ Ազգային ժողովում վերջին շրջանում հնարավոր չէ որևէ պատգամավոր գտնել։ Անգամ վերընտրվածներն աշխատանքի չեն ներկայանում։ Ամեն օր պարտաճանաչ կերպով աշխատանքի ներկայանում է միայն ԱԺ դեռևս գործող նախագահ Սամվել Նիկոյանը։ ԱԺ միջանցքներում կարելի է տեսնել միայն աշխատակազմի հատուկենտ անդամների»,–գրում է օրաթերթը։





