AM
16 Մայիս 2012 - 07:56 AMT

Դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 15-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 19.45-ին դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մամիկոնյանց 29 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ` 1986 թ. ծնված Արմեն Գրիգորյանը:

Նույն օրը, ժամը 20.30-ին դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Երևանի Պրահայի փողոցի 7 տան բնակչուհի` 1988 թ. ծնված Գայանե Մուրադյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: