Հայերի համաշխարհային կոնգրեսը (ՀՀԿ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ մտադիր Է ընթացիկ տարվա աշնանը Սոչիյում կազմակերպել հայ-ադրբեջանական երիտասարդական համաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը` օրերս հանդես գալով Սոչիյում կայացած Ռուսաստանի մամուլի 9-րդ փառատոնի շրջանակներում: Նրա խոսքերով, հայ-ադրբեջանական համաժողովի մասնակիցները կքննարկեն, թե ինչն է իրենց խանգարում հաստատել բարիդրացիական հարաբերություններ:





