AM
21 Հունիս 2004 - 14:04 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵԽԽՎ ԱՄԲԻՈՆԻՑ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Սթրասբուրգ, որտեղ հունիսի 24-ին նախատեսվում է նրա ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից: Ռ.Քոչարյանը կպատասխանի նաեւ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ Փիթեր Շիդերի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լուցիուս Վիլդհաբերի, Նորվեգիայի վարչապետ Կյել Մագնե Բոնդեւիկի հետ: Ռ.Քոչարյանը կմասնակցի նաեւ ԵԽ-ում նորվեգացի հետազոտող եւ բարերար, հայերի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված ցուցահանդեսի բացմանը: