AM
17 Մայիս 2012 - 15:04 AMT

DIY ակումբը նորից ենթարկվել է հարձակման

Հարձակվողները սպառնացել են նորից վառել բարը և խորհուրդ տվել Օգանեզովային չվերանորոգել այն։

Տասը օրվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է DIY ակումբի վրա։ Առաջինը եղել էր մայիսի 8–ին, երբ ապակիները կոտրելով բենզինով լի տարաներ էին ներս գցել ու պայթեցրել տարածքը, իսկ երկրորդը օրեր առաջ` մայիսի 8–ին, մի խումբ երիտասարդներ մոտեցել էին ակումբին, թքել, այրել էին դրված «Ոչ ֆաշիզմին» պաստառը և այլն։

Ակումբի սեփականատերի համոզմամբ, երիտասարդները ատելությունից դրդված են նման քայլերի դիմում։