Սեպտեմբերի վերջին նախատեսվում Է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան` խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասի գլխավորությամբ: Այդ մասին «Արմենպրես» գործակալությանն է հաղորդել Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Պետրոս Գալաջյանը` նշելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն նաեւ գործարարներ, մշակութային կազմակերպությունների ներկայցուցիչներ: «Մեր խորհրդարանը, հատկապես նրա նախագահը շատ ջերմ են վերաբերվում հայ ժողովրդին եւ ուզում ենք անպայման ուղիներ գտնել` երկու երկրների համագործակցության համար»,- նշել է պատգամավորը:





