Ռումինացի մարզիչ Միխայ Ստոյկիցան այլեւս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ «Փյունիկ» ակումբի թիմի գլխավոր մարզիչը: Հաստատելով այդ փաստը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նշել են, որ օրերս սպառվել Է Ստոյկիցայի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Աղբյուրի համաձայն, ներկայումս բանակցություններ են վարվում երկրի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչի վերաբերյալ:





