Այսօր առավոտյան Բաքվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իր աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, կոնֆերանսի աշխատանքին, որը կտեւի մինչեւ հունիսի 24-ը, մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով դաշինքի գործընկերները` ներառյալ Հայաստանի ներկայացուցիչների: Ինչպես իր հերթին տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, երկու հայ զինվորականներ` գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանը հունիսի 21-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունում ստանալով մուտքի վիզա` նույն օրը երեկոյան Թբիլիսի-Բաքու չվերթով ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք: Աղբյուրի համաձայն` Բաքու ժամանելուց հայ զինվորականների մոտ խնդիրներ չեն առաջացել: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» բազմազգ զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում այս տավա սեպտեմբերին:





