AM
23 Հունիս 2004 - 14:11 AMT

ԵԽԽՎ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախարարների կոմիտեի նախագահ, Նորվեգիայի արտգործնախարար Յան Պետերսոնը մտադիր է մոտ ժամանակներս այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: «Եվրախորհուրդը չունի միջնորդության մանդատ հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար: Մենք կարող ենք միայն օժանդակել կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը»,- նախօրեին Սթրասբուրգում կայացած ԵԽԽՎ նիստում ասել է Յան Պետերսոնը: Նա նաեւ հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` քննարկելու իրավիճակը: