AM
23 Հունիս 2004 - 14:53 AMT

ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Հայ զինվորականները կշարունակեն իրենց մասնակցությունը Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանսին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, Ադրբեջանի իշխանությունները վերցրել են իրենց վրա կոնֆերանսին մասնակցող հայ սպաների` գնդապետ Մուրադ Իսախանյանի եւ ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանի անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը: Նշենք, որ նախօրեին Բաքվում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները կոնֆերանսին հայերի մասնակցելու դեմ բողոքի ցույց են անցկացրել այն հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր ՆԱՏՕ-ի կոնֆերանսը: Ծայրահեղականների մի խմբի հաջողվել էր ներխուժել կոնֆերանսի դահլիճ: Միջադեպի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր ահանգստությունն է հայտնել: