Հունիսի 23-ին Բեռլինում իր աշխատանքը կսկսի հայ-գերմանական տնտեսական համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար Գերմանիայի մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի կառավարական պատվիրակությունը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են պատվիրակության անդամները, որոնց թվում են` առեւտրատնտեսական եւ ֆինանսական ոլորտի գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ հայկական եւ ղարաբաղյան ընկերությունները, համաժողովը տեղեկատվական-ճանաչողական բնույթի է, նպատակ ունի «ներկայացնել Հայաստանը որպես հուսալի գործընկեր»: Նախատեսված են պատվիրակության հանդիպումները Գերմանիայի արտգործնախարար, փոխվարչապետ Յոշկա Ֆիշերի, տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Հալդեմար Վիչորեկ-Ցոյլի հետ:





